Վերջին 5 ամիսների ընթացքում Երևանի քաղաքապետարանի “Կենդանիների խնամքի կենտրոն” ՈԱԿ-ից տուն են տարել 76 շուն։ Կենտրոնում ապրող կենդանիների մեծ մասը ոչ ազնվացեղ են։ Կամավորները օգնում են նրանց խնամել, ինչպես նաև չորքոտանիների համար ընտանիքներ են ման գալիս։ Անցյալ տարի կենտրոնի ավելի քան 100 կենդանիներ կարողացել են ընտանիք գտնել, այս տարի երջանիկների թիվը պիտի շատ լինի։
Այժմ հանրակրթական դպրոցներում իրականացվում են կրթական ծրագրեր, որոնք ուղղված են երեխաների շրջանում կենդանիների նկատմամբ լավ վերաբերմունքի փոխանցմանը, որպեսզի երեխաների մոտ ցանկություն առաջանա անտուն կենդանիներին տուն տանել։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան