Date
Վերջին գրառումները

9 օբյեկտներ հուշարձանի կարգավիճակ են ստացել

 | 

Մշակույթի նախարարությունը տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ է շնորհել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 1950-ականներին կառուցված բնակելի շենքերին հետևյալ հասցեներով` Աբովյան փողոց 36 և Աբովյան փողոց 39-41, Բաղրամյան 1 հասցեում 1945 թվականին կառուցված շենքին, ինպես նաև Նոր Մարաշի Ս. Խանզադյան 60, Ս. Խանզադյան 94 և Ս. Խանզադյան 100 հասցեներում գտնվող XIX դարի վերջին XX դարի սկզբին կառուցված բնակելի շենքերին։

Բացի այդ հանրապետական նշանակության հուշարձանների կարգավիճակ են ստացել Արզական գյուղի մ.թ.ա. II-I դարերի և Քարաշամբ գյուղի մ.թ.ա II-I դարերի բերդերը Կոտայքի մարզում, իսկ Քարաշամբի գերեզմանոցը ստացել է տեղական նշանակության, պահպանության տակ գտնվող հուշարձանի կարգավիճակ Սուրբ Գևորգ եկեղեցուն առընթեր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Նորություններ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև