Date
Վերջին գրառումները

ԱԵՄՀՀԸ-ի շենքը նոր կյանք կստանա

 | 

Երևանի կենտրոնում Աբովյան 3 հասցեում գտնվող Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերության շենքը կվերածվի ժամանակակից համալիրի, որտեղ ներկայացված կլինեն հայ և համաշխարհային արվեստի լավագույն նմուշները։ Նոր նախագծի համաձայն, այնտեղ կբացվի ցուցասրահ, աճի արվեստանոց, “Red Book” և դասական սրճարան։

Շենքի վարձակալության մրցույթում հաղթել է “ԶԵԹ ԸՆԴ ԷՅ” ԱՊԸ-ն։ Ընկերությունը առաջարկել է վարձակալության 16, 2 մլն դրամ գումար և երկամյա ներդրումներ 1, 17 մլրդ դրամի չափով։ Նախկինում անօրինականորեն սեփականաշնորհված շենքը վերադարձվել է պետությանը և անցել Պետական գույքի կառավարման կոմիտեին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Նորություններ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև