Date
Վերջին գրառումները

Ագրարային մասնագիտությունների ուսանողների կրթաթոշակը ուզում են բարձրացնել

 | 

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն առաջարկել է ավելի բարձր կրթաթոշակ նշանակել ագրարային մասնագիտությունների ուսանողներին։ Այդ նպատակով կվերանայվի և կհամալրվի Հայաստանի Կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի որոշման մեջ ընդգրկված պետության համար առաջնահերթ կարևորություն ներկայացնող մասնագիտությունների ցանկը։

Նոր ցուցակի մեջ նախատեսվում է ընդգրկել այնպիսի մասնագիտություններ, ինչպիսիք են անասնաբուժությունը, անտառային տնտեսությունը, անասնապահությունը, գյուղատնտեսությունը և այլն։ Այդ փոփոխությունների ընդունումից հետո բարձր կրթաթոշակ կստանան 2024-2025 ուսումնական տարում համապատասխան կրթական ծրագրերով բուհ ընդունված ուսանողները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Նորություններ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև