Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի Արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ռուսական և հայկական եկեղեցիների համագործակցության կոչ է արել։ Նրա կարծիքով հոգևոր փոխգործակցությունը կբարելավի երկրների միջև հարաբերությունները և կարագացնի Ուկրաինայի հակամարտության ավարտը։
«Երկու եկեղեցիներն էլ պետք է ավանգարդում լինեն` նպաստելով մեր երկրների և ժողովուրդների միջև եղբայրական հարաբերությունների հաստատմանը»,-հայտարարել է առաջնորդը։
Արքեպիսկոպոսը նշել է, որ անհանգստացած է Ուկրաինական ուղղափառ եկեղեցու շուրջ կատարվող իրադարձություններով, ինչպես նաև հայտարարել է Ուկրաինայի հակամարտության շուտափույթ ավարտի անհրաժեշտության մասին։ «Հույս ունեմ, որ թերըմբռնումը կկարողանա վերափոխվել այլ ոլորտ և դառնալ Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխհարաբերությունների զարգացման խթան»,-ավելացրել է նա։
Բացի այդ, Աջապահյանը հայտարարել է հոգևոր միասնության կարևորության մասին ի հեճուկս շահերի բախման։ «Հայ առաքելական եկեղեցին օրինակ է ծառայում, թե ինչպես բարեկամության և համաձայնության մեջ լինել Ռուսական ուղղափառ եկեղեցու հետ` չնայած քաղաքական տարաձայնություններին։ Տարաձայնություններ միշտ լինում են, և եկեղեցու ներսում են լինում տարաձայնություններ հայրապետների միջև։ Բայց այդ ամենը խաղաղ է լուծվում և անգամ աննկատ»,- եզրափակել է նա։
Արքեպիսկոպոսի այդ խոսքերը ընդգծում են երկխոսության և համագործակցության ձգտումը բարդ միջազգային իրավիճակի ֆոնին։ Եկեղեցիների միջև կապերի ամրապնդումը կարող է կարևոր դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների բարելավման համար։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Շատ ճիշտ դիտարկում Սրբազան Աջապահյանի կողմից ,որպեսզի երկու ազգերը վերջ դնեն , ահավոր պատերազմին և միավորվեն ։
Հայոց Առաքելահիմն Սուրբ եկեղեցու իրական Նվիրյալ Հայրերն ու Հայրապետները ի սկզբանե կարող և ունակ են եղել երկրի ցանկացած իրավիճակում և իրադարձությունների ցանկացած շրջադարձերում գործել ի նպաստ պետականության պահպանման, չվնասելով այլոց շահերը և իր քրիստոնյա զավակներին հնարավորինս, պահել ու պահպանել են խաղաղության մեջ։
Իսկ Մեծապատիվ Հայր Միքայել Աջապանյանի առաջարկը, այս իրավիճակում, մի՛ կում ջուր է անապատում։
Այսօր շրջվել դեպի արևմուտք, ասել է թե գնալ կործանում, բոլոր ոլորտներում և բոլոր առումներով։ Ֆիդել Կաստրոն մի առիթով ասել է, որ արևմտքի արտաքնապես խաղաղարար ճառեր ու լոզոնգները քողարկում են նրա պատերազմատենչ, խառնակիչ ու զավթողական բնույթը, ինչին ականատես ենք և գիտենք պատմությունից։
Հ. Գ Հայաստանում խմորվող համաշխարհային 3-րդ պատերազմից խուսափելու համար, Պետք է անտեսենք ու հեռու մնանք ԵՄ-ի և Արևմուտքի գայթակղիչ առաջարկների ու կամակատարներից։