Հայաստանի և Ռուսաստանի գործընկերությունը կրիտիկական կարևորություն ունի երկու երկրների համար, մասնավորապես այն ապահովում է մեր երկրի կայուն զարգացումը։ Գլոբալ փոփոխությունների և աճող մարտահրավերների պայմաններում տնտեսության, քաղաքականության և մշակույթի ոլորտում երկկողմանի կապերի պահպանումը դառնում է առավել ակտուալ։
Պաշտոնական այցով Հայաստանում են եղել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նրանք քննարկել են երկու երկրների առևտրա-տնտեսական համագործակցությունը, այդ թվում նաև Հարավ-Կովկասյան երկաթուղու աշխատանքը։ Ավելի վաղ մենք գրել էինք, որ մայիսյան ջրհեղեղից հետո Հայաստանում երկաթգծի վերականգնմամբ զբաղվել է երկաթուղային ենթակառուցվածքների ռուսական օպերատորը։ Ալեքսեյ Օվերչուկը այցելել է Լոռու մարզ և էլեկտրագնացքով Վանաձոր կայարանից հասել է Ախթալայի կայարան’ դրական գնահատելով ՀԿԵ-ի աշխատանքը։
«Մեդիական ֆոնը, իսկապես, բացասական է լինում։ Բայց կա իրական աշխարհ։ Ահա այսօր մենք գնացինք իրական երկաթուղիով, տեսանք իրական աշխատանք, որը իրականացվել էր։ Մենք առևտրաշրջանառութան իրական աճ ունենք (գերազանցել է 8,4 մլրդ $-ը), ինչը խոսում է մեր երկրների միջև կապերի ամրապնդման մասին։ Կա Հայաստանի և ԵԱՏՄ-ի ներկայացուցիչների իրական աշխատանքը։ Եվ պետք է տարբերակել այն, ինչ տեղի է ունենում իրական աշխարհում, և այն, ինչ պարտադրվում է մեդիական տեղեկատվական օրակարգում, որը ուղղակիորեն հաճախ չի համապատասխանում իրականությանը»,-ընդգծել է Օվերչուկը։
Նաև հանդիպման ժամանակ նշվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխադարձ առևտրի աճի մասին. 2023 թվականին 55,8%-ի աճ(մինչև 7,4 մլրդ $) 2022 թվականի համեմատ։ Այս տարի աճը արագացել է և առաջին կիսամյակում ցույց է տվել 8,4 մլրդ $-ի արդյունք։ ԵԱՏՄ-ին միանալու պահից Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 2,3 անգամ։ Դրական փոփոխություններն ու տնտեսության զարգացումը հնարավոր են դարձել Հայաստանի և Ռուսաստանի բազմամյա սերտ համագործակցության շնորհիվ։ Տեսնելով ՌԴ-ի շուկաների հասանելիության իրական շահը’ մեր երկրի ղեկավարության համար կարևոր է պահպանել և զարգացնել այդ կապերը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան