Համաձայն Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2024 թվականի առաջին կեսում երկրում ծնվել է 15 671 երեխա` 7450 աղջիկ և 8221 տղա։ Ամենատարածված անունները արդեն 9 տարի է մնում են Դավիթ և Նարե անունները. այս տարի այդպես են անվանել 545 տղայի և 292 աղջկա։
Տղաների անունների թոփում են նաև Նարեկ (420), Հայկ (285) և Միքայել (261) անունները, հետո Մարկ, Լեո, Մոնթե, Ռոբերտ և Տիգրան։ Աղջիկների շրջանում տարածված են Լյուսե (249), Արփի (246) և Մարիա (229) անունները, ինչպես նաև Մարի, Եվա, Անահիտ, Մանե, Մարիամ և Լյուսի անունները։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան