33 տարի առաջ` 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, Հայաստանի բնակչության մեծ մասը հանրաքվեի ժամանակ քվեարկեց երկրի անկախության օգտին։ Այդ օրը օրացույցի մեջ մտավ որպես անկախության Օր։ Բայց այսօր դա «տոն է արցունքն աչքերին» և մտորումների առիթ հայկական պետության ապագայի մասին. ղեկավարության կասկածելի հայտարարությունների ու որոշումների պատճառով Հայաստանը կորցնում է իր անկախությունը, ինքնիշխանության պահպանման պատրվակով խզում է կապերը մի երկրների հետ, բայց հայկական պետության կառավարման առանցքային լծակները հանձնում է այլ երկրների։
«Անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը մեր ինքնության և անկախության անփոխարինելի ինստիտուտներն են»,-վերջերս հայտարարել է Նիկոլ Փաշինյանը` ելույթ ունենալով Հայաստանի անկախության Հռչակագրի 34-ամյակի առթիվ։ Այդ խոսքերը այլ կերպ քան կեղծավոր հնարավոր չէ անվանել, քանի որ դրանք հակասում են կառավարության իրական քայլերին։ Մինչ Նիկոլը խոսում է անկախության մասին, երկրում նորից են գրում պատմության դպրոցական դասագրքերը` ստիպելով մեր երեխաներին մոռանալ իրենց հերոսական նախնիների մասին։ Զուգահեռ պայքար է տարվում և այլ դաշտում. իշխանությունները ճնշում են գործադրում Հայ առաքելական եկեղեցու վրա, որը բոլոր ժամանակներում համարվել է մեր ազգային ինքնության անքակտելի մասը։
Նիկոլը ակտիվորեն առաջ է տանում պետականության և իբր նոր անկախ Հայաստանի թեման` ելույթների և բնակիչների հետ հանդիպումների ժամանակ թափահարելով Հայաստանի մակետը։ Բայց վարչապետը միայն թաքնվում է գեղեցիկ խոսքերի հետևում` աստիճանաբար քանդելով երկրի հիմնաքարը` Հայաստան — Արցախ — Սփյուռք եռամիասնությունը։ Փաշինյանը արդեն Արցախը դրա բնակիչների հետ միասին տվել է Ադրբեջանին։ Դրա հետ մեկտեղ «Հանրային ռադիոյին» վերջերս տված հարցազրույցում վարչապետը հայտարարել է, որ հռչակագիրը և դրա մեջ Արցախի հիշատակումը դարձել են խաղաղության խոչընդոտ։ Հետո Նիկոլը նշան է բռնել սփյուռքի վրա։ Նա սփյուռքը անվանել է մեխանիզմի ավելորդ մաս, որը հայկական պետությանը վնաս է հասցնում և խանգարում է դրա զարգացմանը։ Իսկ հետո՞։ Ակնհայտ է, որ Նիկոլը ձեռք կբարձրացնի նաև եռամիասնութան վերջին գլխավոր մասի վրա` Հայաստանը հարևաններից վասալական կախվածության մեջ գցելով։
Հայաստանում ռուս զինվորականների ներկայության վերաբերյալ աճող դժգոհությունների ֆոնին հիշենք Փաշինյանի ևս մեկ հայտարարություն. «Տրամաբանական չէր լինի, որ ինքնիշխան պետության տարածքում անվտանգություն ապահովեր այլ պետություն»։ Բայց տրամաբանության օրենքների հետ Նիկոլը, ըստ երևույթին, ծանոթ չէ, որովհետև զուգահեռ նա առաջարկում է ներգրավել արտասահմանյան մասնավոր պահպանության ընկերություն Սյունիքի գնացքների անվտանգությունը ապահովելու համար։ Արդյո՞ք այդպիսի կազմակերպությունը չի պատկանի այլ պետությանը։ Թե՞ ամբողջ հարցն այն է, որ Նիկոլի տրամաբամությամբ դա չպետք է լինի ռուսական ընկերություն, այլ ամերիկյան, ֆրանսիական կամ բրիտանական, ինչը չի խախտում Հայաստանի ինքնիշխանության մասին Նիկոլի յուրօրինակ պատկերացումները։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան