Date
Վերջին գրառումները

«Անկախների» կախվածությունը

Երեկ Նիկոլի թիմակից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, համատեղությամբ նաև պաշտպանության նախկին խարդախ նախարար Գուրգեն Մելքոնյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է հրաժարվի ռուսական գազից անկախ ապրելու համար։

Հետաքրքիր է, ի՞նչ կախվածություն նկատի ուներ Գուրգենը։ Հայերի կախվածությունը գազի հասանելի գնի՞ց և իրենց ընտանիքները պահելու հնարավորությունի՞ց։ Թե՞ ամբողջ երկրի կախվածությունը ռուսական գազի գնումից տնտեսված գումարները այլ կարիքների վրա ծախսելու հնարավորությունից։

Երևի, Մելքոնյանը ուզում էր ասել, որ Հայաստանը կախված է Ռուսաստանից և ընդունում է նրան պետքական որոշումներ գազի արտոնյալ գնի պահպանման դիմաց։

Բայց այստեղ էլ լուրջ սխալմունք կա։ Կասկածելի է, որ Ռուսաստանը կասեր. «Մենք կպահպանենք ձեզ համար գազի ցածր գները, իսկ դուք դրա փոխարեն գնում եք Վաշինգտոն ՆԱՏՕ-ի համաժողովին, հրավիրում եք ձեզ մոտ ամերիկյան պատվիրակություններին և հայտարարում եք ԱՄՆ-ի հետ ռազմավարական դաշնակցության անցման, իսկ մեզ մոտ ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի համաժողովներին ոչ մի դեպքում չգաք։ Եվ աշխատեք ավելի շատ մեղադրանքներ ներկայացնել մեր հասցեին, այդ դեպքում մենք հաստատ գինը չենք բարձրացնի»։

Զառանցա՞նք է։ Երևի, միայն ոչ Գուրգենի համար, ով ինքն է համոզված և փորձում է մեզ բոլորիս համոզել, որ Հայաստանը Ռուսաստանից կախվածության մեջ է գտնվում, որը Երևանի վրա ճնշում գործադրելու համար գազը որպես գործիք է օգտագործում։

Հետաքրքիր է և նրա հայտարարության երկրորդ մասը. «ԱՄՆ-ն աջակցել է մեզ, մենք պետք է նրանց հետ բարեկամություն անենք։ ԱՄՆ-ի համար «միջանցքը» հետաքրքիր է, նրանք ուզում են ՀՀ-ով մտնեն Եվրոպա, հետաքրքրված են միջինասիական երկրներով, որոնց հետ արդեն պայմանագրեր ունեն։ ՀՀ-ով ուզում են դուրս գալ Սև ծով։ ԱՄՆ-ն այնպես է անում, որ այդ ճանապարհից ՌԴ-ի ոտքը կտրվի»։

Դա՞ չէ արդյոք կախվածությունը։ Այսինքն, ԱՄՆ-ի աջակցության դիմաց Մելքոնյանը առաջարկում է փոխարենը անել ամեն ինչ «միջանցքի» ազատ մուտքից Ռուսաստանին զրկելու համար։ Իսկ դա այդ նու՞յն «միջանցքը» չէ, որի մասին փաշինյանական ԶԼՄ-ները գոռում էին, որ դրանում հետաքրքրված է Ռուսաստանը «Հայաստանը ծնկի բերելու համար»։ Այդ նու՞յն «միջանցքը» չէ, որի մասին Փաշինյանը անձամբ ասում էր, որ այն չի կարող որևէ արտաքին հսկողության տակ լինել, և որը այժմ առաջարկվում է հանձնել ԱՄՆ-ին աջակցության դիմաց։

Եվ ամերիկացիների կողմից անկախությունը «հարգելու» մասին մենք կարող ենք իմանալ հարևան Վրաստանի օրինակով, որին կտրուկ զրկել են ֆինանսական աջակցությունից և հրաժարվել են համատեղ զինվորական հավաքներից հենց որ Թբիլիսին իր համար կարևոր օրենք ընդունեց։

Անկասկած, ինքնիշխանությունն ու անկախությունը կարևոր են։ Բայց դրանք պետք է բխեն երկրի և ժողովրդի շահերից, այլ ոչ թե քաղաքական իրավիճակից և նոր բարեկամներին գոհացնելու ցանկությունից։

Comments (2)

  • Հա գիտեմ որ դժգոհող նախկիններից ներկաներին ել հաճոյանալու համար ամբախ զամբախ խոսում ես որ անտեղի գենեռալեն տվել չի նշանակում որ երկրի խելոքը դուես

  • Քպ-ական Գուրգենը ինչպես միշտ բառաչումէ, ուզում են ծառի ճյուղը կտրել բայց ուրիշ ճյուղ էլ չկա որ հենվեն դրա վրա նոր կտրեն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Նորություններ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև