«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը պատվիրակության հետ առաջին անգամ այցելել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն ու հանդիպել տեղի խորհրդարանականների հետ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Դոնեցկի Հանրապետություն այցը կազմակերպվել է տեղի հայ համայնքի նախաձեռնությամբ և հրավերով, այն ունի ճանաչողական և հումանիտար բնույթ:
«Աննախադեպ այց է, որովհետև մինչ այդ Հայաստանից որևէ քաղաքական պատվիրակություն չի այցելել, այս այցով մենք «մեսիջ» ենք տալիս, որ Հայաստանում կան ուժեր, որոնք կողմ են հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը», — լրագրողներին ասել է Թևանյանը:
Հայկական պատվիրակության անդամները և ԴԺՀ-ի խորհրդարանականները կարևորել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը: «Մեր ընկերները հանդեսեն գալիս Ռուսաստանի Դաշնության հետ խաղաղ ապրելու և զարգանալու օգտին։ Վստահ եմ և կկրկնեմ այն,ինչ ասում է մեր նախագահը, որ միայն Ռուսաստանի հետ կլինի կայուն զարգացում և խաղաղություն», — հանդիպումից հետո ընդգծել է ԴԺՀ խորհրդարանի ներկայացուցիչ, «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Վալերի Սկորոխովը:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան