Անցյալ շաբաթ Արցախից բռնի տեղահանվածների էլեկտրոնային հասցեներին սկսել են ստացվել հաղորդագրություններ “ժամանակավոր կացարանում ապրելու և կոմունալ ծախսերի վճարման աջակցության նախատեսված վճարումների ժամկետների” վերաբերյալ։ Հայաստանի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնել է, որ որևէ կապ չունի այդ հաղորդագրությունների հետ, դրանք ֆեյք են։
Նախարարությունը կոչ է անում անձնական տվյալները ոչ պաշտոնական հարթակում կամ երրորդ անձանց չփոխանցել, քանի որ դա կարող է դառնալ խարդախության և կիբերհանցագործության պատճառ։ Աջակցության վճարումների մասին կարելի է տեղեկանալ https://rent.socservice.am/verify/ պաշտոնական կայքում։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան