Օտարերկրյա դեսպանատները հրաժարվում են քննարկել արցախցիների դիմումները։ Հայաստանի Կառավարությունը նախկինում հայտարարել էր, որ 070 կոդով անձնագրերը մեր երկրի քաղաքացու պաշտոնական փաստաթուղթ չեն համարվում։ Ավելի ճիշտ, համարվում են, բայց մասնակի։ Այժմյան Կառավարության ավանդական ձևակերպումները շարունակում են բացասաբար ազդել Արցախից բռնի տեղահանվածների վրա։
Մասնագետները հիշեցնում են, որ փախստականների կարգավիճակի մասին Կոնվենցիայի 28-րդ հոդվածով փախստականները ազատ տեղաշարժի իրավունք ունեն։ Բայց այժմյան Հայաստանում քաղաքացիները զրկված են անգամ այդ իրավունքից։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան