2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախում սկսվեց 44-օրյա պատերազմը, որը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դավաճանական քաղաքականության արդյունքն էր: Նրա գործողություններն աղետալի հետևանքների հանգեցրին. Արցախի կորուստն ու նրա բնակչության իրավունքների անտեսումը ոչ թե սոսկ սխալներ դարձան, այլ՝ սեփական ժողովրդի դեմ գիտակցաբար կատարված հանցագործություններ:
Դեռևս 2018 թվականին Փաշինյանն ի լուր ամենքի հայտարարում էր. «Արցախը Հայաստան է, և վերջ»: Բայց երկու տարի էլ չանցավ, ու նա ծախեց թե՛ Արցախի ու թե՛ ամբողջ երկրի շահերը: Նիկոլի հակասական արտահայտություններն ու գործողությունները պատերազմի առիթ դարձան, ինչից չզլացավ օգտվել Ադրբեջանը: «Եկեք պայմանավորվենք. ի՜նչ էլ լինի՝ մենք մեզ պարտված չենք ճանաչի», — վստահեցնում էր Փաշինյանը ռազմական գործողությունների ընթացքում: Բայց նա նախապես գիտեր, որ այդ պատերազմը տանուլ է տրվելու. ամեն ինչ հե՜նց այդպես էլ մտածված էր:
Արդեն պատերազմից հետո՝ 2023 թվականին, Նիկոլն անսպասելիորեն անկեղծացավ. «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացում երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որն առաջարկի այդ խնդրի լուծումը»: Իսկ 2024 թվականին Փաշինյանը հայտարարեց. «Մենք դեռ 2018 թվականին պիտի Արցախն ադրբեջանական ճանաչեինք»: Ինչի՞ մասին է սա խոսում: Նիկոլն իր «դուխով» ընտրողներին բառացիորեն խոստովանում է, որ Արցախի հանձնումը կանխապես էր պատրաստվել, իսկ վարչապետի բոլոր խոսքերն՝ ինչպես միշտ, խեղաթյուրում ու սուտ են:
Հակամարտությունից հետո մենք տեսանք արցախցի փախստականների ճակատագրի նկատմամբ Նիկոլի լիակատար անտարբերությունը: 2018 թվականին Փաշինյանը բացահայտ ստում էր. «Կենսական կարևորություն ունի Արցախի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի անխախտելիության միջազգային ճանաչումը»: Բայց երբ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Մակրոնի մասնակցությամբ, ամբողջ Արցախն Ադրբեջանի կազմում էր ճանաչում, արցախահայության իրավունքների մասին չէ՜ր մտածում։ «Անկեղծության իր նոպաներով» Փաշինյանը միտումնավոր սանձազերծեց Ադրբեջանին, որն էլ իրեն ավելի ու ավելի ագրեսիվ սկսեց դրևորել ու 2022 թվականի դեկտեմբերին երկա՜ր ու ձիգ 10 ամսով շրջափակեց Լաչինի միջանցքն ու ամբողջ Արցախը: Նիկոլը մեր հայրենակիցներին փաստացի բախտի քմահաճույքին նետեց՝ թքած ունենալով նրանց իրավունքների ու անվտանգության վրա։ Բաքվի ռեժիմի գերիները անպաշտպան մնացին, ինչն, ի վերջո, հանգեցրեց նրանց՝ հայրենի հողը լքելուն։
Հայաստանի քաղաքական ղեկավարությունը պարզապես չհանձնե՜ց Արցախն իր ողջ բնակչությամբ։ 2023 թվականի սեպտեմբերին Նիկոլը հրապարակավ հրաժարվեց մեր հողից՝ բառացիորեն հայտարարելով, որ Հայաստանը նրա համար չի պատերազմի Ադրբեջանի հետ: Արդեն ռազմական գործողությունների ավարտից հետո Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանն առհասարակ չի մասնակցել բանակցություններին։ Ավելին՝ արցախցիների կոտորածի և նրանց զանգվածային արտագաղթի օրերին Նիկոլը լկտիություն ունեցավ ստելու, թե իբր Արցախի խաղաղ բնակիչներին ուղղակի սպառնալիք չկա՜: Ալիևը Փաշինյանի դիրքորոշումը բարձր գնահատեց ու քաղաքական կոմպետենտության համար գովեց նրան:
Պատերազմի ավարտից հետո Նիկոլն արցախցի փախստականների խնդիրների նկատմամբ լիակատար անտարբերություն ցուցաբերեց։ Բնակարանների վարձակալության համար գումարի պակասն ու նորմալ սոցիալական ծրագրերի բացակայությունը, արցախցիներին բնակեցման համար ոչ պիտանի տարածքներում (մարզադահլիճներ, մշակույթի տներ, մանկապարտեզներ) տեղավորելը տասնյակ հազարավոր մարդկանց կյանքն անտանելի դարձրեցին։ «Եթե կացարանը վատն է, թող այդտեղ չմնան, թող բնակարան վարձեն», — ցինիկաբար հայտարարեց Նիկոլը: Պարզապես նշենք, որ այդ պահին միայն գյուղերում բնակարանի վարձակալությունը 150 – 200 հազար դրամ էր կազմում, իսկ Նիկոլի տված միանվագ ողորմությունն անգամ 100 հազար դրամը չէր գերազանցում:
Սեփական անձը ժողովրդի զայրույթից պաշտպանելու համար Փաշինյանը կարգադրեց արցախցի փախստականներին տեղավորել միայն Սյունիքում, Վայոց Ձորում ու Գեղարքունիքում՝ Երևանից հեռու: Իսկ ձայնի իրավունքից և քաղաքական գործընթացներին մասնակցելու հնարավորությունից նրանց զրկելու համար մեկ տարով փախստականի կարգավիճակին հավասարեցված ժամանակավոր պաշտպանություն տրամադրեց՝ փաստացի լեգիտիմացնելով արցախցիների ադրբեջանական «գրանցումը»: Նման ստորության և անտարբերության ֆոնին արձանագրվեց ավելի քան 10 հազար արցախցիների զանգվածային արտագաղթ արդեն Հայաստանից։
Այն ողբերգական օրվանից, ինչ Արցախում սկսվեց 44-օրյա պատերազմը, արդեն չորս տարի է անցել: Տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ մնացել են անօթևան, առանց կենսական նորմալ պայմանների: Փաշինյանի ու նրա կառավարության կողմից իրական օգնության փոխարեն մենք միայն անտարբերություն ու վախկոտություն ենք տեսնում: Այժմ ոչ ոքի համար էլ արդեն գաղտնիք չէ, որ Արևմուտքի ու Թուրքիայի դրածո Նիկոլի բոլոր գործողություններն ամբողջ Արցախի տարածքը հանձնելուն և Իրանին Հայաստանի հետ սահմանից զրկելուն ուղղված հստակ ծրագրված ռազմավարություն է: Այս ամենն արված է նրա համար, որպեսզի Արևմուտքը վերահսկողություն ստանա Հայաստանի տարածքով Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա լոգիստիկ երթուղու նկատմամբ։ Այդ նպատակին հասնելու համար խամաճիկ Նիկոլը պատրաստ է նաև Սյունիքը հանձնել։ Վտանգված է ո՛չ միայն մեր հազարավոր համաքաղաքացիների ճակատագիրը, այլև՝ հե՛նց Հայաստանի գոյությունը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան