Սեպտեմբերի 14-ին ու 15-ին Հայաստանի Վայոց Ձորի մարզի Արենի համայնքում տեղի կունենա արհեստների 3-րդ միջազգային փառատոնը։ Դրան կմասնակցեն մոտ 40 վարպետներ Հայաստանից և Սևծովյան տնտեսական համագործակցության 10 երկրներից (Ռուսաստան, Վրաստան, Ալբանիա, Բուլղարիա, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Սերբիա, Ուկրաինա, Հյուսիսային Մակեդոնիա)։
Փառատոնին ներկայացված կլինեն գորգագործություն, ձեռագործություն, փայտամշակում, դարբնություն, կավագործություն և այլ արհեստներ։ Նաև կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ. ազգային պար ու երգ, ավանդական խոհանոցի և հայկական գինու համտես։ Բացի այդ, կամփոփվեն միջազգային «Ոչ նյութական մշակութային ժառանգություն և թանգարաններ» մրցույթի արդյունքները։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան