Date
Վերջին գրառումները

Արևմուտքի ինչի՞ն է պետք Հայաստանը

Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում ՆԱՏՕԱ-ի համաժողովի շրջանակներում մասնակցել է եռակողմ հանդիպմանը ադրբեջանցի գործընկեր Ջեյխուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ Պաշտոնապես հայտարարվել է, որ մասնակիցները նշել են Երևանի և Բաքվի կողմից պատմական խաղաղության համաձայնագրի ստորագրման և միջպետական հարաբերությունների հաստատման ճանապարհին ձեռք բերված առաջընթացը։ Ձևակերպումը, իհարկե, ճիզվիտական է. միակ բանը, որ անում է մեր երկիրը, շարունակում է տարածքներ հանձնել իբր թե հանուն խաղաղության։ Արժե՞ր արդյոք հանդիպել միայն բազմաթիվ անգամներ արդեն ասվածը բառ առ բառ կրկնելու համար։ Թե՞ հանդիպման իրական արդյունքները մեր ականջների համար չեն։ Հրաժեշտ տալով Բայրամովին՝ Միրզոյանը այցելել է «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» միջոցառումը։ Այնտեղ նա հայտարարել է, որ Հայաստանը ջանքեր է գործադրում խաղաղության և անվտանգության ապահովման ոլորտում կանանց դերի բարձրացման ուղղությամբ։ Երևի, Արարատը նկատի ուներ մադամ Էրատո Հակոբյանին՝ հայտնի մարտիկին, ադրբեջանական զինվորների սարսափին…

Բայց, եթե լուրջ, դա միայն վարագույր է, որի հետևում թաքնված են արևմտյան հարթակներում հայկական քաղաքական էլիտայի հանդիպումների իրական նպատակները։ Արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն, ինչպես և ՆԱՏՕ-ի նրանց դաշնակիցները (առաջին հերթին Թուրքիան) առաջ են տանում այսպես կոչված Միջին միջանցքը կամ, ինչպես այն անվանում են Անկարայում, Զանգեզուրի միջանցքը։ Մեդիայի փորձագետ Տիգրան Քոչարյանը խոսում է ԱՄՆ-ի ուղիղ հետաքրքրության մասին և անվանում է այն Վաշինգտոնյան միջանցք, չէ որ «հենց դա է պահանջում Վաշինգտոնը վերջնականապես երկու թուրքական աշխարհները միավորելու համար՝ մի կողմից Թուրքիան, մյուս կողմից՝ Ադրբեջանը։ Ինչի արդյունքում կառաջանա թուրքական գոտի Չինաստանի ույգուրներից մինչև Բոսնիա»։

Դրա մասին անկեղծորեն հայտարարում են նաև մեր իշխանությունների ներկայացուցիչները։ Պատահաբար թե նպատակադրված պատգամավոր Մելքոնյանը բոլորովին վերջերս հայտարարել է. «ԱՄՆ-ի համար «միջանցքը» հետաքրքիր է, նրանք ուզում են ՀՀ-ով մտնեն Եվրոպա, հետաքրքրված են միջինասիական երկրներով, որոնց հետ արդեն պայմանագրեր ունեն։ ՀՀ-ով ուզում են դուրս գալ Սև ծով։ ԱՄՆ-ն այնպես է անում, որ այդ ճանապարհից ՌԴ-ի ոտքը կտրվի»։

Այդ պատճառով իմաստ չունի թաքցնել ԱՄՆ-ի իրական մտադրությունները տարածաշրջանում։ Նրանց գլխավոր հետաքրքրությունը բոլոր լոգիստիկ առևտրային երթուղիները վերահսկողության տակ վերցնելն ու «ՆԱՏՕ-ի նշանը» դրանց վրա կախելն է։ Դա չեն թաքցնում նաև Ամերիկայում. ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՝Բրայենի վերջերս արած հայտարարությունից մենք իմացանք Հայաստանի հաշվին Միջին միջանցքում հետաքրքրված լինելու մասին։

Գուցե փորձագետները և ուղղակի առողջ դատող մարդիկ մինչև հիմա հարց են տալիս իրենց Հայաստանի օկուպացիոն հակաազգային կառավարության պահվածքի մասին։ Բայց, պետք է ասել, բոլոր նկարագրված գործընթացները, ինչպիսիք են ՆԱՏՕ-ի համաժողովին Երևանի մասնակցությունը և ՀԱՊԿ-ի անդամակցության «սառեցումը», դասավորվում են իրար փոխկապակցված տրամաբանական շղթայի մեջ. ֆինանսավորման դադարեցում և ՀԱՊԿ-ից ցուցադրական համարյա ելք, անվտանգության համակարգի «դիվերսիֆիկացման» մասին հայտարարություններ, Ուկրաինայի և արևմտյան երկրների հետ բանակցությունների կտրուկ ակտիվացում։

Փաշինյանը մեր հասարակությանը կարծիք է պարտադրում, թե ՆԱՏՕ-ն կարող է դառնալ ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ երկկողմանի համագործակցության հաջող այլընտրանք։ Բայց ալյանսի շուրջ վերջին իրադարձությունները խոսում են դրանում ներկա խնդիրների և որոշ հարցերում ընդհանուր կարծիքի բացակայության մասին։ Օրինակ, համաժողովի մասնակիցները երկար ժամանակ չէին կարողանում համաձայնեցնել Ուկրաինայի վերաբերյալ վերջնական ձևակերպումը, այն այնպիսին դարձնել, որ իբր թե ցույց տան տեսլականը, բայց կոնկրետ խոստումներ չտան։ Իսկ ԱՄՆ-ն նորից ղեկավարելու բոլոր հնարավորությունները ունեցող Դոնալդ Թրամփը մեկ անգամ չէ բոլորին սպառնացել կամ լքել ալյանսը կամ վերանայել Նահանգների մասնակցությունը՝ ֆինանսավորման և այլ երկրների աջակցության նվազման ուղղությամբ։

ՆԱՏՕ-ի որոշ երկրներ, օրինակ Հունգարիան և Սլովակիան, ընդհանրապես պատրաստ չեն իրենց ազգային շահերը զոհել ընդհանուր օրակարգի համար, ինչի պատճառով շատ որոշումներ ձգձգվում կամ վերանայվում են։ Նույն Թուրքիան, լինելով ալյանսի առաջատար երկրներից մեկը, շանտաժի է ենթարկում իր դաշնակիցներին։ Ակնառու օրինակ է Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ ընդունման արգելափակումը։ Միամիտ կլինի կարծել, որ թուրքերը չեն օգտագործի կազմակերպությունում իրենց ունեցած կշիռը Հայաստանի վրա լրացուցիչ ազդելու համար։

Նաև համաժողովի ղեկավար Ջո Բայդենը, որին ուղղված էին բոլոր մասնակիցների հայացքները, հերթական անգամ անկանխատեսելիության հրաշքներ ցուցադրեց։ Մեկ սխալվելով խոստովանեց, որ սեռական կապի մեջ է պետքարտուղար Ստոլտենբերգի կնոջ հետ։ Մեկ Թրամփին ԱՄՆ-ի փոխնախագահ անվանեց, իսկ Պուտինին՝ Ուկրաինայի նախագահ։

Դառը ճշմարտությունն այն է, որ Արևմուտքը՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նրանց գործընկերների տեսքով Հայաստանը որպես Ռուսաստանի դեմ հակամարտության հարթակ են ընկալում և փորձում են երկրորդ ճակատ բացել Անդրկովկասում։ Այսպիսով, վերցնելով Արևմուտքի հետ մտերմանալու կասկածելի ուղին, Փաշինյանը Հայաստանը դրել է Ուկրաինայի կործանիչ ճանապարհի վրա։ Մեր իշխանությունները դա չեն էլ թաքցնում։ Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը վերջերս խոստովանել է. «Այն, ինչ տեղի է ունենում մեր տարածաշրջանում, նույն պատմությունն է, ինչ Ուկրաինայում, պարզապես գործող դերասանները մի փոքր ուրիշ են»։ Այնպես որ ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մենք հետաքրքրում ենք բացառապես որպես թնդանոթային միս Ռուսաստանի դեմ հակամարտության մեջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Նորություններ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև