Հայաստանի ՆԳՆ-ում հաստատել են, որ ավարտվել է այս տարվա մայիսին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով տուժած տրանսպորտային միջոցներին հասցված վնասների գնահատման գործընթացը։ Կառավարությունը արդեն խոստացել է մեքենաների տերերին փոխհատուցում վճարել 122,4 մլն դրամ ընդհանուր գումարով։
Նշվում է, որ գնահատվել է 161 մեքենաներին հասցված վնասը։ Ընդհանուր գումարից 91,1 մլն դրամը նախատեսված է Լոռու մարզի և 31, 2 մլն դրամը Տավուշի մարզի տուժողների համար։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան