Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հայտնել են մայրաքաղաքում նոր հուշարձանի բացման մասին։ «Օղակների արքան» բրոնզե արձանի հերոսը Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Ալբերտ Ազարյանն է։ Դուք արդեն տեսե՞լ եք հուշարձանը Կոմիտասի անվան այգում։ Կիսվեք տպավորություններով։
Մեծագույն մարզիկի մահվան առաջին տարելիցին բացված հուշարձանի հեղինակը քանդակագործ Գոռ Դավթյանն է։
Ալբերտ Ազարյանը հանդիսանում է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, սպորտային մարմնամարզության աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ԽՍՀՄ չեմպիոն է դարձել 11 անգամ։ 2000 թվականին հայ լրագրողները նրան անվանել են XX դարի լավագույն հայ մարզիկ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան