Date
Վերջին գրառումները

Բնակչության քանակը աճում է, ծնելիության մակարդակը նվազում է

 | 

2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակության թիվը կազմել է 3 057 800 մարդ։ Ընդորում, 2023 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը հավասար էր 2 945 500 մարդու։ Քաղաքային բնակչությունը կազմում է 1 973 400 բնակիչ, դրանցից 1 134 000 մարդ ապրում է Երևանում։ Գյուղական բնակչության թիվը 1 084 400 մարդ է։

Դրա հետ մեկտեղ 2024 թվականի առաջին կիսամյակում ծնելիության մակարդակը նվազել է 7,7%-ով։ Հունվարից մինչև հունիս Հայաստանում ծնվել է 15 671 երեխա, այն դեպքում երբ 2023 թվականին այդ թիվը 16 985 էր։ Ազգային վիճակագրական կոմիտեն նշում է, որ բնակչության բնական աճը անցյալ տարվա համեմատ կրճատվել է 45, 4%-ով և կազմել 2 460 մարդ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Նորություններ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև