Date
Վերջին գրառումները

Չալոյանը դրոշակակիր կդառնա

 | 

Ինչպես հայտնել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում Փարիզի Օլիմպիական խաղերի հանդիսավոր բացման արարողությանը Հայաստանի ազգային հավաքականի դրոշակակիրը կլինի ծանր քաշային բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը։ Երկար սպասված իրադարձությունը տեղի կունենա արդեն այս շաբաթ հուլիսի 26-ին։

Օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայացնեն 15 մարզիկներ` Դավիթ Չալոյանը, Էլմիրա Կարապետյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, Անդրանիկ Կարապետյանը, Վարազդատ Լալայանը, Վարսենիկ Մանուչարյանը, Արթուր Բարսեղյանը, Երվանդ Մկրտչյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Նորություններ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև