Date
Վերջին գրառումները

Դպրոցականների նոր հաղթանակները

 | 

Հայաստանի Դպրոցականները աչքի են ընկել բրազիլական Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած աստղագիտության և աստղաֆիզիկայի 17-րդ Միջազգային օլիմպիադայում։ Երեք բրոնզե մեդալ են նվաճել Երևանի Շահինյանի անվան Հատուկ Ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Արսեն Աղայանը (12-րդ դասարան), Գոռ Հասրաթյանը և Էմիլ Մուշեղյանը (11-րդ դասարան), իսկ Նարեկ Գալստյանը (11-րդ դասարան) գովասանագիր է ստացել։ Մեր շնորհավորանքնե՜րը։

Հայկական թիմի ղեկավարներն էին Հրանտ Թոփչյանը (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) և Կարեն Բաղդասարյանը (ԵՊՀ)։ Օլիմպիադան անցկացվել է 4 փուլով. տեսություն, դիտումներ, տվյալների վերլուծություն և պլանետարիում։ Մասնակցել են 53 երկրների 232 դպրոցականներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Նորություններ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև