Հայ դպրոցականները շարունակում են միջազգային մրցաշարերին մրցանակներ նվաճել։ Ինչպես հայտնում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մեր պատանիները ևս 4 բրոնզե մեդալ են բերել քիմիայի 56-րդ Միջազգային օլիմպիադայից։ Դրան մասնակցել են 88 երկրների 327 աշակերտներ։ Եզրափակիչ փուլը տեղի է ունեցել Էր Ռիադում։
Մեր երկիրը ներկայացնող թիմի կազմի մեջ եղել են Վանաձորի մաթեմատիկայի և բնական գիտությունների խորացված ուսուցման հատուկ դպրոցի, “Քվանտ” վարժարանի և Սևանի ավագ դպրոցի աշակերտները։ Թիմի առաջնորդ է դարձել օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող Անդրանիկ Դավինյանը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան