Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մինչև սեպտեմբերի 16-ը հայտարարել է դրամաշնորհների մրցույթ «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։ Մրցույթի հաղթողները կստանան 10 մլն դրամ իրենց արտադրանքը շուկայում ներկայացնելու համար։ Դրամաշնորհի ընդհանուր բյուջեն կազմում է 290 մլն դրամ։
Մրցույթին մասնակցելու հայտերը անհրաժեշտ է ներկայացնել մինչև սեպտեմբերի 16-ը ժամը 16։00-ն www.armeps.am համակարգի միջոցով։ Մրցույթի պայմանների մասին մանրամասն տեղեկություններ ներկայացված են նախարարության կայքում. https://hightech.gov.am/hy/projects/dramasnorhner/haytararutyunner/announcement-award-idea-2։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան