Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրերս պաշտոնական այցով եղել է Բաքվում։ Դա իշխանամետ մեդիաներում իսկական հիստերիա առաջացրեց։ Բայց ինչու՞։ Ի՞նչ է տեղի ունեցել։ Չէ որ Փաշինյանը անձամբ շրջում էր արևմտյան երկրներով, որոնք, մեղմ ասած, Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների մեջ չեն։ Եվ ընդհանրապես, դժվար չէ նկատել, թե ինչպես են իրար հետ լեզու գտել այժմյան հայկական և ադրբեջանական ղեկավարությունները։ Չէ որ մենք չենք մոռացել Պրահայի դավադրության մասին, երբ Նիկոլը ամբողջ Արցախը հանձնեց Իլհամին նույն Մակրոնի օրհնությամբ։ Այն ժամանակ Ռուսաստանին Պրահա չէին հրավիրել։
Այդ իրավիճակում կարևոր է նշել հոտևյալը։ Բացարձակ ամեն ինչ, ինչ անում է Փաշինյանը, մեր երկիրը բերում է քաղաքական սուբյեկտության և ինքնության լրիվ կորստին։ Բացի այդ, բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում հայկական իշխանությունների ռազմավարական սխալների շարքը, ինչպես և նրանց կողմից ռուսատյացության դիտավորյալ ուռճացումը և Ռուսաստանից հեռանալու ուղղությունը, Հայաստանին բերել են այն իրավիճակին, որ նրա հետ դադարել են հաշվի նստել։
Իհարկե, մենք կարող ենք Մոսկվայի նկատմամբ հարցեր ունենալ։ Այնուամենայնիվ, անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու կատարած վերջին այցը ցույց տվեց Ռուսաստանի պատրաստակամությունը աջակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը բոլոր կողմերի շահերից ելնելով, այդ թվում նաև Երևանի։ Կարծես հատուկ Նիկոլի համար այդ մասին ուղղակիորեն ասվում է երկու երկրների համատեղ հայտարարության մեջ. «Ռուսաստանի Դաշնությունը հաստատել է, որ պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման գործում»։ Չնայած Փաշինյանի և նրա թիմակիցների բացահայտ ոչ բարեկամական քայլերին՝ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կկիսվի նրա հետ Բաքվի հանդիպման արդյունքներով։ Ռուսաստանը մինչև հիմա փորձում է պահպանել Հայաստանը որպես տարածաշրջանում իրավիճակի կարգավորման բանակցությունների կողմ և այդ մասին ուղղակիորեն հայտարարում է։ Միայն Երևանն է հանձին Փաշինյանի ոտքերով ու ձեռքերով դիմադրում՝ հրաժարվելով այդ սուբյեկտությունից։ Իհարկե, չէ որ ավելի հեշտ է լինել օտար կամքի կատարողը, քան որոշումներ կայացնել և դրանց համար պատասխանատվություն կրել։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահի այցերին, հիշեցնենք, հենց Հայաստանի այժմյան ղեկավարությունն է իր անհեռատես քայլերով սահմանափակել հնարավոր հաղորդակցությունը ՌԴ ղեկավարության հետ վերին մակարդակում, մասնավորապես, բացառել է Պուտինի այցերը Հայաստան՝ վավերացնելով Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը։ Այնպես որ, ուրիշի աչքի փուշը տեսնում ենք, մեր աչքի գերանը չենք տեսնում։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Կորցնում ենք բոլորին չգտնելով գոնե մեկին: