Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները քաղաքական ասպարեզում զգալի փոփոխություններ ի հայտ բերեցին։ Չնայած խոսքը ճակատագրական փոփոխությունների մասին չէ, սակայն Եվրոպայի առաջատար երկրների ներքաղաքական իրավիճակի վերափոխումը ակնհայտ է։ Որո՞նք են պատճառները։ Հասարակությունը հոգնել է այդ իշխանությունից, քաղաքական էլիտայի փոփոխության հայտ կա։ Եկեք վերլուծենք։
Ֆրանսիա
Ֆրանսիայում քաղաքական ուժերից ոչ մեկը չկարողացավ Խորհրդարանում հասնել մեծամասնության, ինչը կարող է կայուն Կառավարության կազմավորման հարցում դժվարություններ առաջացնել։ Ձախ ուժերի կոալիցիան՝ «Նոր ժողովրդական ճակատը» (NFP) հաղթել է՝ ստանալով 182 տեղ Ազգային ժողովում։ Երկրորդը նախագահական «Միասի՜ն» կոալիցիան է, որը 168 տեղ է ստացել։ Մարին Լը Պենի ձախ «Ազգային միավորումը» դարձել է երրորդը՝ ստանալով 143 տեղ, չնայած առաջին փուլի հաղթանակին։ Նախագահ Մակրոնին հաջողվել է առաջ անցնել Մարին Լը Պենից՝ ձախերի հետ երկխոսության մեջ մտնելով, որի արդյունքում նրանք համաձայնվել են իրենց ավելի քան 200 թեկնածուներից հրաժարվել, որպեսզի խուսափեն ձայների տարանջատումից և թույլ չտան Ազգային միավորմանը մեծամասնություն ստանալ։
Այնուամենայնիվ, Մարին Լը Պենի կողմնակիցները 2022 թվականի ընտրությունների համեմատ ստացել են 52 աթոռով ավելի։ Եվ, ակնհայտ է, որ Ֆրանսիայի ներքին քաղաքական իրավիճակը լրջորեն փոխվել է։ Հնարավոր է, դա հասարակության պատասխանն է իշխանությունների քաղաքականությանը. տեղի բնակիչները դժգոհ են Մակրոնի՝ առանց սեփական ռիսկերը հաշվի առնելու Ուկրաինայի, Կովկասի և Աֆրիկայի հակամարտություններին խառնվելու մշտական ձգտումից։ Երկրի գործող նախագահը մի քանի անգամ սպառնացել է զորքերը Ուկրաինա մտցնել։ Մինչդեռ հասարակությունը տառապում է անվերահսկելի միգրացիայից, իսկ ֆերմերները բողոքում են վառելիքի գների 70%-ով բարձրացման և նոր էկոլոգիական նորմերի դեմ, որոնք երկրի գյուղատնտեսության ոլորտը հասցրել են գոյատևման եզրին։
Մեծ Բրիտանիա
Մեծ Բրիտանիայում նույնպես իրավիճակը փոխվում է բոլորիս աչքերի առաջ։ Խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել Լեյբորիստական կուսակցությունը՝ ստանալով ձայների բացարձակ մեծամասնությունը՝ 412 պատգամավորական մանդատ Համայնքների պալատում։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի կառավարության միանգամից 11 անդամ չի կարողացել վերընտրվել Համայնքների պալատ։ Իսկ Սունակը հրաժարական է տվել՝ պաշտոնին չմնալով անգամ երկու տարի։ Եվ դա արդեն դառնում է բրիտանական սովորություն, նա դարձել է անընդմեջ չորրորդ վարչապետը, ով պաշտոնին չի մնացել մինչև լիազորությունների ավարտը։
Ընտրությունների արդյունքները ցույց են տալիս ընդհանուր տենդենց. հասարակությունը դժգոհ է քաղաքական էլիտաներից չլուծված սոցիալական խնդիրների և կյանքի թանկացման պատճառով։ Ավելի քան 1,2 մլն բրիտանական ընտանիքներ սոցիալական բնակարան ստանալու հերթում են։ Զարմանալի չէ, որ Կոնսերվատիվ կուսակցության վարկանիշը մշտապես նվազում է և արդեն կազմում է 23%։ Չնայած դեռևս 2019 թվականին կոնսերվատորները ընտրություններին հավաքում էին 43,6% ձայներ։ Միևնույն ժամանակ աջ Reform UK կուսակցության վարկանիշը կազմում է 11%։
Եվրախորհրդարան
Այժմյան քաղաքական էլիտաներից հասարակության հոգնելու ևս մեկ հաստատում է Եվրախորհրդարանում նոր աջ «Հայրենասերները Եվրոպայի համար» դաշինքի ստեղծումը, ինչի մասին ավելի վաղ հայտնել են հունգարական վարչապետ Վիկտոր Օրբանը, Ավստրիական ազատության կուսակցության ղեկավար Հերբերտ Կիկլն ու Չեխիայի նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշը։ Նոր դաշինքին միացել են նաև իսպանական աջ «Վոքս» (Vox) և Նիդերլանդների խորհրդարանի խոշորագույն ազատության Կուսակցությունը (PVV)։
Եզրակացություններ
Փորձագետները համակարծիք են, որ չարժե Եվրոպայում քաղաքական ուղղվածության կտրուկ փոփոխությունների սպասել։ Բայց տարբեր ուժերի ազդեցությունը գործող կառավարությունների վրա կշարունակի աճել։ Հաշվի չառնելով ԵՄ-ում քաղաքական և տնտեսական ճգնաժամի խորությունը, որը վերաբերում է կյանքի համարյա բոլոր ոլորտներին, տեղի էլիտաները ստիպված կլինեն վերանայել առաջնահերթությունները, կենտրոնանալ ներքին խնդիրների վրա, և, որպես արդյունք, ինչ-որ բան զոհաբերել ներքին իրավիճակի կայունացման համար։ Այդ պատճառով մեր երկրի ղեկավարությունը պետք է հաշվի առնի, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը կարող է թուլանալ։ Այլ կերպ ասած, նույն Ֆրանսիան կարող է զոհել Հայաստանը պետության ներսում իրավիճակը փրկելու համար, ինչը զարմանալի չէ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան