Մայրաքաղաքի քաղաքապետարանում հայտնել են, որ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի է ունենում վերանորոգման աշխատանքների առաջին փուլը։ Շենքում ներքին հարդարման աշխատանքներ են իրականացվում. փոխվում են դռները և պատուհանները, սանհանգույցը, դրենաժային խողովակները, օդափոխության հին համակարգը, տեղադրվում են օդափոխության և ջեռուցման նոր համակարգեր։
Հաջորդ փուլում կիրականացվի դահլիճի և բեմի վերակառուցումը։ Բանվորները արդեն սկսել են քանդել փայտե հատակի անպետք մասերը։ Նախագծի համաձայն շենքը ամբողջությամբ կվերանորոգվի 2025 թվականին։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան