Պաշտոնական քաղաքային “Երևան Սիթի Տուր” երթուղում ավելացվել են երկու նոր երթուղի, որոնք քաղաքի բնակիչներին և հյուրերին թույլ կտան տեսնել Երևանի 70%-ը։ Էքսկուրսիայի շրջանակներում 8 լեզվով` հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն, չինարեն և պարսկերեն պատմվում է մայրաքաղաքի պատմության, ճարտարապետության և տարբեր մշակութային արժեքների մասին։
Էքսկուրսիաները անցկացվում են երկհարկանի բաց տանիքով ավտոբուսով, ինչը ուղևորների համար հրաշալի տեսարաններ է բացում։ Ավտոբուսները հարմարեցված են սահմանափակ կարողությունների տեր մարդկանց համար։ 2017 թվականին “Հայաստան Տուրիստ” մրցանակաբաշխության ժամանակ “Երևան Սիթի Տուր” նախագիծը հաղթել է “Քաղաքի լավագույն տուրիստական նախագիծ” անվանակարգում։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան