Date
Վերջին գրառումները

Երևանում փոխում են վերելակները

2019 թվականից Երևանի քաղաքապետարանի իրականացրած ծրագրի շրջանակներում մայրաքաղաքում այս տարի կփոխվեն 500 վերելակներ։ Այս տարիների ընթացքում փոխված վերելակների ընդհանուր քանակը կազմում է 2051։ Փոխարինումը կիրականացվի երկու փուլով։ Այժմ աշխատանքներ են իրականացվում միանգամից 97 հասցեներով, որոնք ընտրվել են վերելակների վիճակը հաշվի առնելով։ Մեկ վերելակի փոխարինումը տևում է մինչև 40 աշխատանքային օր։

Նշվում է, որ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի որոշ վերելակներ ավելի քան 40 տարի շահագործվում են։ Նոր վերելակների շահագործման ժամկետը կազմում է մոտ 25 տարի, դրանք կհարմարեցվեն սահմանափակ կարողությունների տեր մարդկանց համար։ Ամեն վերելակի շահագործման հանձնելուց առաջ իրականացվում է հատուկ ստուգում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև