Մայրաքաղաքի քաղաքապետարանը հայտնում է, որ ճանապարհային շինարարական աշխատանքների հետ կապված Ղարիբջանյան փողոցը փակ կլինի մինչև օգոստոսի 20-ը 09։00-ից մինչև 20։00, իսկ Բաբայան փողոցը` մինչև օգոստոսի 26-ը 23։00-ից մինչև 08։00-ն։ Վարորդներին խնդրում են նշված ժամերին մեքենաները այդ փողոցների երթևեկելի հատվածում չթողնել աշխատանքներին չխանգարելու համար։
Բաբայան փողոցում աշխատանքների առաջին փուլում արգելված կլինի երթևեկել խաչմերուկից մինչև Ազատության պողոտա և մինչև Ուլնեցու փողոցի խաչմերուկ։ Երկրորդ փուլում միակողմանի կարգով կփակվի Ազատության պողոտայի խաչմերուկից դեպի Ռիգայի փողոց ընկած հատվածը, որտեղ երթևեկությունը կիրականացվի հակառակ ուղղության գծերից մեկով։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան