Մինչև հունիսի 14-ը Երևանում անցկացվում է “Մեկ կադր” կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը։ Ցուցադրությունները տեղի են ունենում փառատոնի կազմակերպիչի կամերային “Արվեստի բաց հարթակ” կինոդահլիճում, իսկ բացման և փակման արարողությունները տեղի կունենան Կինոյի տանը։ Միջոցառման շրջանակներում նաև անցկացվում են քննարկումներ, վարպետաց դասեր, հանդիպումներ Հայաստանի արվեստաբանների և կինոգործիչների հետ։
Մասնակցության հայտ է ներկայացրել 510 ֆիլմ։ Մրցութային ծրագրում 3 անվանակարգերում կցուցադրվեն 150 ֆիլմեր 17 երկրներից, այդ թվում Հայաստանից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Բելգիայից և այլն։ Նաև հատուկ ծրագրի շրջանակներում հանդիսատեսին կներկայացվեն գործընկեր կազմակերպությունների և անկախ կինոարտադրողների ֆիլմերը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան