
Երիտասարդներին պատմել են բնության պաշտպանության մասին
Երևանում տեղի է ունեցել 12-րդ միջազգային Sunchild փառատոնը, որի թեման այս տարի կենսաբանական բազմազանության պահպանումն էր։ Այն ուղղված է երիտասարդներին էկոլոգիական խնդիրների և դրանց հնարավոր լուծումների հետ ծանոթացնելուն։ Միջոցառման շրջանակներում Հայաստանի կինոգործիչների շենքում տեղի են ունեցել բնության պաշտպանության վերաբերյալ 30 ֆիլմերի ցուցադրություններ։
Նաև փառատոնի երիտասարդական անկյունում կազմակերպվել են ցուցահանդեսներ և վարպետաց դասեր։ Միջոցառման հյուրերին ծանոթացրել են բնապահպանական կազմակերպությունների էկոլոգիական և ուսումնական ծրագրերի հետ, իսկ ակտիվ մասնակիցների համար անցկացվել են թրենինգներ և քննարկումներ։