Date
Վերջին գրառումները

Եվրոպայի մայրամու՞տը

 |  ,

Օլիմպիական խաղերի բացման արարողության կազմակերպիչների կողմից քրիստոնեական կանոնական սյուժեների վերաբերյալ ծաղրանքից հետո հազարավոր քրիստոնյաներ դուրս են եկել Փարիզի փողոցներ կրոնական երգեր երգելու։

Կատարվածի նկատմամբ իրենց սարսափը և լրիվ անըմբռնողությունը արդեն արտահայտել են տարբեր երկրների գործիչներ, ինչպես նաև Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսը և Ռուսական առաքելական եկեղեցու ներկայացուցիչները։ Անգամ Իրանի Իսլամական Հանրապետությունն է ԱԳՆ կանչել Ֆրանսիայի դեսպանին Իսա մարգարեի (իսլամի ավանդույթներում Հիսուսի) կերպարի նվաստացման վերաբերյալ բողոք ներկայացնելու համար։ Մինչդեռ աշխարհում առաջին քրիստոնյա երկրի իշխանությունները լռում են։ Երևի, ԼԳԲՏ-շվայտանքը դուր է եկել Նիկոլին…

Մարդկության նորմալ մասի կարծիքի հետ համաձայն չեն արևմտյան առաջնորդները։ Մասնավորապես, Ֆրանսիայի նախագահ և Նիկոլ Փաշինյանի սիրելի քաղաքական գործիչ Էմանուել Մակրոնը հայտարարել է. «Բրավո։ Մենք շատ ենք հպարտանում։ Դուք ստիպեցիք Ֆրանսիային փայլել»։ Միանշանակ, Փարիզի Խաղերը երկար կհիշվեն։ Օլիմպիական դրոշով մեխանիկական հեծյալը, որը բացման ժամանակ շարժվում էր Սենայի վրայով, նման էր Հայտնության գրքի գունատ ձիուն։ Այդ ձիու վրա Մահն էր` «երկրի չորրորդ մասի վրա» պատերազմների նախագուշակը։ Գլխատված Մարիա-Անտուանետան ձայնակցում էր Gojira մետալ-խմբին։ Այդ ամենի լրացումը եղավ օլիմպիական դրոշը, որը Էյֆելյան աշտարակի վրա բարձրացվեց հետադարձ կողմով։ Այդ բոլոր իրադարձություններից յուրաքանչյուրը ինքն իրենով սկանդալ է, բայց բացման արարողությունը ամբողջությամբ` լրիվ ձախողում է, որը միայն արտահայտում է արարողության կազմակերպիչների, Ֆրանսիայի իշխանությունների և ՄՕԿ-ի ներկայացուցիչների վերաբերմունքը ամբողջ աշխարհի նկատմամբ։ Փարիզը բացահայտ ծաղրեց քրիստոնեական սրբությունները և ոչնչացրեց օլիմպիական շարժման սկզբունքները։

Բացման սկանդալային արարողությունը դարձավ կազմակերպիչների լրիվ ոչ կոմպետենտ լինելու տրամաբանական շարունակությունը։ Օլիմպիական մարզիկները հայտնում են մի շարք խնդիրների, ուտելիքի և խմելու ջրի պակասի, անվտանգության բացակայության մասին։ Այսպես, ֆուտբոլիստ Տյագո Ալմադայի մատանիներն ու ժամացույցը գողացել են մարզման ժամանակ, Ավստրալիայի հեծանվասպորտի հավաքականի ֆուրգոնն են կոտրելով բացել և գողացել ողջ հանդերձանքը, իսկ հայտնի ֆուտբոլային մարզիչ Զիկոյից գողացել են 500 հազար € ընդհանուր արժողությամբ ունեցվածք։

Հարավային Կորեայի հավաքականի վեց լողորդներ լքել են Օլիմպիական գյուղը այն պատճառով, որ մրցույթների լողավազանը գտնվում է 40 րոպե ճանապարհի վրա և այնտեղ ստիպված են հասնել առանց օդափոխիչների ավտոբուսներով։ Տղամարդկանց տրիաթլոնի մրցաշարը մի քանի անգամ հետաձգել են Սենայի ջրի անբավարար որակի պատճառով։ Աշխարհի երկրորդ ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը բողոքել է թենիսի օլիմպիական մրցաշարի միախաղի ժամանակ խաղացողների փոխարինման կանոնների անկատարության վերաբերյալ։ Բասկետբոլի հավաքականների խաղից առաջ կազմակերպիչները շփոթել են պետական խորհրդանիշները` Հարավային Սուդանի հիմնի փոխարեն միացնելով Սուդանի հիմնը։

Ֆրանսիայի իշխանությունները ոչ միայն ցույց են տալիս իրենց ոչ կոմպետենտ լինելը և մարզիկների համար գոնե բազային պայմաններ ապահովելու անկարողությունը, այլ նաև Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ցուցադրել են, որ այսօր նրանց համար հաջողության հիմանական կողմնորոշիչները ԼԳԲՏ-օրակարգն են, Ֆրանսիայի բնակիչների խնդիրների նկատմամբ բացարձակ անտարբերությունը և ծաղրանքը մեր արժեքների նկատմամբ։ Դա այն հակաքրիստոնեական ռեժիմն է,  որի մեջ մեզ համառորեն ներքաշում են Նիոլ Փաշինյանը և նրա սատանիստ թիմակիցները «լուսավոր եվրոպական ապագայի» քողի տակ։

Comments (1)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Նորություններ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև