Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հայտնել են, որ հայ դպրոցականները ֆիզիկայի 54-րդ միջազգային օլիմպիադայում նվաճել են 3 բրոնզե մեդալ և 2 պատվոգիր։ Օլիմպիադան տեղի է ունեցել իրանական Սպահան քաղաքում, որտեղ գիտելիքներով մրցել են 46 երկրների 197 աշակերտներ։
Ֆիզիկայի օլիմպիադայի մեդալներ նվաճել են Արսեն Աղայանը և Նարեկ Գալստյանը, որոնք ներկայացնում էին Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցը, և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի աշակերտ Արտյոմ Գասպարյանը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան