Հայաստանի Աշխատանքային օրենսգրքի մասսայական խախտումների մասին հայտնում են “FlyArna”-ի անգործ մնացած աշխատակիցները։ Ազգային ավիափոխադրողը սեփական աշխատակիցներին ու ուղևորներին խոստացել էր “չվերթների դադար”, բայց վերջին անգամ վճարել է միայն մարտ ամսվա աշխատավարձը։ Մարդիկ պահանջում են այդպիսի իրավիճակներում պարտադիր վճարումներ, բայց արդյո՞ք նրանց կլսեն։
Օրենքի համաձայն դեռևս անցյալ տարի չվերթները դադարեցրած “FlyArna”-ի աշխատակիցները պետք է պարապուրդի նպաստ ստանան և գործունեության դադարից հետո ևս 2 ամսվա աշխատավարձ։ Այժմ աշխատակիցները բախվել են այն բանի հետ, որ ավիաընկերությունը տնօրեն չունի, այդ պատճառով ոչ ոք չի կարող ստորագրել պարտադիր վճարների մասին փաստաթղթերը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան