Հուլիսի 24-ին ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան անվան համերգասրահում տեղի կունենա լեգենդար օպերային երգչուհի Գոհար Գասպարյանի 100-ամյակին նվիրված համերգ։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ կկատարի Պուչչինիի “Բոհեմա” օպերան, դրանով ավարտելով իր 99-րդ համերգաշրջանը։
Բացի այդ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի նախասրահում տեղի է ունենում Գոհար Գասպարյանին նվիրված անվճար ցուցահանդես։ Այնտեղ կարելի է տեսնել էքսկլյուզիվ նմուշներ “Հայաստանի սոխակի” անձնական արխիվից։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան