Գյումրիում տեղի է ունեցել երաժշտական-տուրիստական “ՖեստիՎառ” փառատոնը, որին ներկա է եղել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հետ նա այցելել է Աբովյան փողոցում գտնվող տեղական արտադրողների տաղավարները, ինչպես նաև Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի Պատկերասրահի պաշտոնական ընդունելությանը։
Փառատոնը հանդիսավոր փակվել է Վարդանանց փողոցում Հայաստանի վաստակավոր արտիստ Թաթա Սիմոնյանի մենահամերգով։ Միջոցառման կազմակերպիչներն էին ԿԳՄՍՆ-ն և Հանրային հեռուստաընկերությունը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան