Date
Վերջին գրառումները

Համագործակցություն ի հեճուկս

Վերջին տարիներին Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները չի կարելի իդեալական անվանել։ Իհարկե, մենք հարցեր ունենք ռուս գործընկերներին։ Սակայն, ներկայիս լարվածությունը հիմնականում կապված է Նիկոլ Փաշինյանի Կառավարության անհեռատես և դեստրուկտիվ քաղաքականության հետ, որը ուղղված է Մոսկվայի հետ հարաբերությունների խզմանը։ Դա հաստատում է դաշնակցային երկխոսության կարևորությունը երկու երկրների միջև։

Փոխգործակցության կարևոր ուղղություններից մեկը, որը իրականացվում է մեր աչքերի առաջ, երկաթգծի համատեղ զարգացումն է։ Այդ աշխատանքներում առանցքային դեր է կատարում ռուսական ՀԿԵ-ն։ 2008 թվականի կոնցեսիոն համաձայնագրի շրջանակներում ընկերությունը Հայաստանի երկաթուղու շարժական կազմի և ենթակառուցվածքների զարգացման մեջ ներդրել է մոտ 174, 6 մլրդ դրամ։ Ի հավելումն, ՀԿԵ-ն խոշորագույն հարկատուն է’ 2023 թվականին ընկերությունը բյուջե վճարել է ավելի քան 4 մլրդ դրամ։

Նշենք, որ Հայաստանի հյուսիսում գարնանային ջրհեղեղի ժամանակ ՀԿԵ-ն տարերային աղետին արձագանքել է առաջիններից մեկը. օպերատիվ կերպով աշխատանքներ է սկսել երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման հետ կապված և մթերքի առաքում է կազմակերպել մեկուսացած բնակավայրեր։ Աշխատանքներին մասնակցել են ՀԿԵ-ի ավելի քան 260 աշխատակից, նրանց Ռուսաստանից օգնության են եկել ավելի քան 30 մասնագետ։

Մեկ այլ կարևոր ուղղություն մարդասիրական նախագծեր են։ 2010 թվականից Ռուսաստանը հատկացրել է 43 մլն $ ՄԱԿ-ի կայուն դպրոցական սննդի ծրագրի իրականացմանը, որի շնորհիվ հայկական դպրոցների կեսից ավելին և դրանց 100 հազար աշակերտները ամեն օր տաք ճաշ են ստանում։

Ծրագրի շրջանակներում ակտիվորեն կառուցվում են դպրոցներին կից ջերմոցներ։ Օրինակ, Վեդի գյուղի համար 1 դպրոցին կից ոչ մեծ ջերմոցում բանջարեղենն ու կանաչի են աճեցնում աշակերտներին թարմ աղցաններով կերակրելու համար։ Վերին Արտաշատ գյուղում ավելի մեծ ջերմոց է հայտնվել. այն թույլ է տալիս ավելցուկը վաճառել, իսկ վաստակած գումարը ծախսել դպրոցի կարիքների վրա։ Ամենամեծ ջերմոցը Սուրենավան գյուղում է. դրա արտադրանքի մի մասը մատակարարում են հարևան դպրոցներ։

Աշխատանքը շարունակում է նաև Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը, որի կազմի մեջ մտնում է ավիացիա և փնտրող-փրկարարական ստորաբաժանումներ։ Կենտրոնը կանոնավոր կերպով մասշտաբային ուսումնական հավաքներ է անցկացնում և օգնում է հայ փրկարարների պատրաստվածության գործում. մասնավորապես մեր մասնագետները ուսումնասիրում են տեսությունը և ընդօրինակում ռուս գործընկերների փորձը Ռուսաստանը ԱԻՆ-ի ՊՀՀԾ Ակադեմիայում։ Միայն 2023 թվականին ռուս հրահանգիչները պատրաստել են ավելի քան 200 մարդ’ Հայաստանի ՆԳՆ Փրկարարական ծառայության աշխատակիցներին, հայկական բուհերի ուսանողներին, Կարմիր խաչի Հայկական ընկերության կամավորներին։

Կենտրոնը ստանում է զգալի ֆինանսավորում ռուսական Կառավարությունից (ավելի քան 13,8 մլն $ հատկացվել է 2024 թվականին) և տեխնիկական աջակցություն ռուսական ԱԻՆ-ից։ Այսպես, կենտրոնի աշխատանքների համար Հայաստան են ուղարկել 10 «ԿԱՄԱԶ» մեքենա, 2 դաշտային խոհանոց, 6 «Ուրալ-555» մեքենա անտառային հրդեհների շիջման համար, 3 «ՈՒԱԶ Պատրիոտ» մեքենա, ինչպես նաև այլ վթարային-փրկարարական սարքավորումներ ու հատուկ մեքենաներ։

Մի խոսքով, ՌԴ-ն առաջվա պես կարևոր դեր է խաղում մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մեջ։ Հաշվի առնելով ներկա քաղաքական գործընթացները և պաշտոնական Երևանի բացահայտ հակառուսական քայլերը’ զարմանալի է, որ ռուս գործընկերները մինչև այժմ չեն փակել նշված ծրագրերը։ Հույս ունենք, որ մեր երկրների հարաբերությունները կկարգավորվեն և այդքան կարևոր նախաձեռնությունները լքված չեն մնա։

Comments (1)

  • ՌԴ֊ի մեր հարաբերությունների վատացումը մեծ հարված կլինի հայ ժողովրդին ևՀայաստանին։Շատ հիմարներ ապերախտորեն մոռանում են այն ամենը ինչի շնորհիվ հայ ժողովուրդը մինչ օրս գոյատևում է և ունի պետականություն ու հայրենիք։Մի՞թե ,այ նորելուկներ,դուք ավելի խելացի եք քան Իսրայել Օրին Խաչատուր Աբովյանը ,Հ.Թումանյանը և էլի շատ֊շատերը,որոնք մեր գոյությունն ու բախտը կապում էին Ռուսաստանի հետ։Խելքի եկեք,ծախված սրիկաներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Նորություններ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև