Date
Վերջին գրառումները

Հայ արտադրողը կսնանկանա, բայց անկախ կդառնա

Համացանցում ակտիվորեն տարածվում է Ռուսական գյուղատնտեսական տեսչության նամակը, որում Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ծանուցվում է Ռուսաստան հայկական արտադրողների պտղաբանջարային արտադրանքի մատակարարման դադարեցման մասին։

Բնականաբար, անմիջապես սկսեցին կարծիքներ հայտնել այն մասին, որ դա Հայաստանի արտաքին քաղաքականությանը ի պատասխան կայացված որոշում է։

Իսկ այդ խելացիներից մեկը կարդացե՞լ է նամակը։ Թե՞ դրա անհրաժեշտությունը չկա և բավարար է ռուսական կողմի բոլոր որոշումները որպես վրեժ դիտարկել։

Մինչդեռ, նամակում ասվում է, որ հայկական կողմը գտնված խախտումների վերաբերյալ քննության իրականացման մասին տեղեկություններ չի ներկայացրել, որոնց մասին հայտնվել էր դեռևս հունիսի՜ 6-ին։

Այսինքն, մեր տեսչական մարմինը գիտեր հնարավոր խնդիրների մասին, բայց մի ամբողջ ամիս ոչինչ չէր ձեռնարկում։ Ուղղակի արհամարհում էր ռուսների դիմումները։ Հետաքրքիր է, ինչի վրա էր հույսը դրել տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը։ Չէ որ պետք չէ տաղանդ ու ստրատեգ լինել կանխատեսելու համար, որ վաղ թե ուշ քո արհամարհանքի դիմաց արգելքներ կլինեն։

Լավ, համարենք, որ մեր իշխանությունների բացահայտ հակառուսական դիրքորոշման հետ կապված տեսչական մարմինը հրաման է ստացել առավելագույն կերպով սահմանափակել կապերը ռուսական կողմի հետ։ Բայց արդյունքում տուժում է մեր արտադրողը, որը զրկվում է իր արտադրանքի իրացման հսկայական շուկայից։

Փաշինյանը և նրա թիմը Ռուսաստանը դիվականացնելու իրենց ջանքերում պատրաստ են մոլագարի համառությամբ իրենց քաղաքացիներին նետել Մոսկվայի հետ հակամարտության հնոցը։

Եվ այժմ ու՞ր կգնան հայկական բանջարեղենն ու միրգը։ Եվրոպա՞ և Ամերիկա՞։ Ոչ, այնտեղ փոխգործակցության հիմնական ապրանքը աբստրակտ ժողովրդավարությունն է, որը անսպառ քանակությամբ հենց մեզ է ուղարկվում։

Իսկ պտղաբանջարային արտադրանքը ուղղակի կփտի պահեստներում, մանր ֆերմերները կսնանկանան։ Դրա փոխարեն Նիկոլը Լոնդոնում կպատմի հայկական ժողովրդավարության նվաճումների և այն մասին, թե նա ինչպես է քաջաբար հաղթահարում Ռուսաստանից կախվածությունը։ Այո, այժմ մեր երեխաները հպարտորեն սոված կմնան, ընդհանրապես Ռուսաստանից կախված չլինելով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Նորություններ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև