Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հայտնել են, որ բռնցքամարտի պատանեկան հավաքականը Բոսնիա և Հերցեգովինայում ավարտված U16 առաջնությանը 10 մեդալ է նվաճել։ Սարայեվոյում հայ մարզիկները նվաճել են 3 ոսկե, 6 արծաթե և 1 բրոնզե մեդալ և թիմային հաշվարկում զբաղեցրել են 2-րդ տեղը։
Աշխարհամասի չեմպիոն են դարձել Համեստ Աֆրիկյանը, Սիմոն Սիմոնյանը և Սամվել Սիրամարգյանը։ Արծաթե մեդալակիր են դարձել Սյուզաննա Իշխանյանը, Առնո Դարչինյանը, Տիգրան Հովսեփյանը, Մարտին Սահակյանը, Ալեքս Պետրոսյանը և Արտյոմ Ստեփանյանը։ Բրոնզե մեդալ է նվաճել Հրաչ Խաչատրյանը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան