Հայաստանի բռնցքամարտի հավաքականը այնուամենայնիվ ներկայացված կլինի Փարիզի Օլիմպիական խաղերին։ Միակ ուղեգիրը նվաճել է գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։ Որոշիչ է դարձել Բանգկոկում կայացած վարկանիշային մրցաշարում իռլանդացի Մարտին Մակդոնախիի նկատմամբ 3։2 հաշվով տարած հաղթանակը։
Դավիթ Չալոյանը դարձել է 2024 թվականի Օլիմպիական խաղերի Հայաստանի բռնցքամարտի հավաքականի միակ մասնակիցը 10 հավակնորդներից։ Մարզիկը 2021 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան