Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հայտնել են, որ մեր երկիրը Ինդոնեզիայում կայացած կիրառական կենսաբանության միջազգային 4-րդ օլիմպիադային ներկայացնող բոլոր 8 դպրոցականները կարողացել են մրցանակներ նվաճել։ Նրանց նվաճումների շարքում են 2 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալներ։
Օլիմպիադան տեղի է ունեցել Բալիում առկա ռեժիմով։ Հայաստանի դպրոցականների մրցակիցները եղել են ավելի քան հարյուր դպրոցականներ ԱՄՆ-ից, Բանգլադեշից, Ինդոնեզիայից, Թաիլանդից, Մալազիայից, Նեպալից և Ֆիլիպիններից։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան