Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հայտնել են միջազգային մրցույթներում դպրոցականների նոր հաջողությունների մասին։ Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում երկու բրոնզե մեդալ են նվաճել Շահինյանի անվան Հատուկ Ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Տիգրան Մացակյանը և Գյումրու «Ֆոտոն» վարժարանի աշակերտ Արման Կիրակոսյանը։
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադան տեղի է ունեցել մոլդովական Քիշնևում։ Մասնակցել են 26 երկրների 98 դպրոցականներ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան