Date
Վերջին գրառումները

Հայ ռեժիսորների 100-ամյակին նվիրված փոստային նամականիշները մարվել են

 | 

Սերգեյ Փարաջանովի թանգարանում մարվել են հայտնի հայ ռեժիսորի 100-ամյակի կապակցությամբ թողարկված երկու նամականիշները։ 320 դրամ արժողությամբ նամականիշի վրա պատկերված է կինոռեժիսորը, իսկ 380 դրամ արժեք ունեցող նամականիշի վրա “Վարիացիա Պինտուրիկկիոյի և Ռաֆայելի թեմաներով” կոլաժն է։ Ընդհանուր տպաքանակը կազմում է 30 հազար նմուշ։

Նաև մարվել և շրջանառության մեջ են դրվել նկարիչ և ռեժիսոր Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակին նվիրված նամականիշները։ Դրանք թողարկվել են 20 000 ընդհանուր տպաքանակով։ 320 դրամ արժողությամբ նամականիշի վրա պատկերված է Վալենտին Պոդպոմոգովը իր “Վերջին մղոնը” նկարի ֆոնին, իսկ 380 դրամ արժողությամբ նամականիշի վրա “Իմ մեղքը” նկարն է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Նորություններ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև