Հայ ուսանողները բուլղարական Բլագոեվգրադում մասնակցել են մաթեմատիկայի 31-րդ միջազգային ուսանողական օլիմպիադային, որտեղ նվաճել են 4 ոսկե և 1 արծաթե մեդալ։ Թիմային հաշվարկում Երևանի պետական համալսարանը զբաղեցրել է 8-րդ տեղը։ Օլիմպիադային մասնակցել են աշխարհի 78 համալսարանների 401 ուսանողներ։
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հայտնել են, որ Երևանի պետական համալսարանի ուսանողներ Վահագն Հովհաննիսյանը, Հայկ Կարապետյանը, Արման Ֆախրադյանը և Ռուբեն Համբարձումյանը դարձել են ոսկե մեդալակիրներ, իսկ Համլետ Պետրոսյանը արծաթ է նվաճել։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան