Հունգարական Բուդապեշտում հանձնվել են FIDE 100 Awards մրցանակները։ Շախմատի համաշխարհային օլիմպիադայի շրջանակներում պարգևատրվել են վերջին 100 տարվա խաղացողներն ու թիմերը։ Արժանի պարգևների են արժանացել գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը և Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը 3 անգամ հաղթել է Շախմատի համաշխարհային օլիմպիադայում, մեկական անգամ աշխարհի և Եվրոպայի Առաջնություններում։
Շախմատի համաշխարհային օլիմպիադայի շրջանակներում Հայաստանի հավաքականը չեմպիոնական կոչման է արժանացել 2006 թվականին Թուրինում, 2008 թվականին Դրեզդենում և 2021 թվականին Ստամբուլում։
ՖԻԴԵ-ում պարզաբանել են, որ նվաճած մրցանակների թվով բացարձակ առաջատար է ԽՍՀՄ հավաքականը, բայց պարգևատրման համար ընտրվել է այժմ գոյություն ունեցող պետություն։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան