Հայաստանի Աուդիտորական պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը մտավախություն է հայտնել է, որ երկրի բնակչությունը մոտակա 10 տարիներին կարող է կրճատվել 800 հազարով և մոտենալ 2,2 մլն ցուցանիշին։ Նրա խոսքով, այդ տեմպերով մոտակա 25 տարիների ընթացքում Հայաստանում կարող է հայ չմնալ։
Սարգսյանը նշել է, որ դրա պատճառը ծնելիության մակարդակը կրճատումն է, արտագաղթը և Արցախի պատերազմի հետևանքները։ Պաշտոնապես ծնելիության ցուցանիշը հավասար է 1,6-1,7-ի, սակայն փաստացի այն 1,4-1,5-ի սահմաններում է բնական վերարտադրության 2,1 շեմի դեպքում։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան