Date
Վերջին գրառումները

Հայաստանում բոտուլիզմ է ախտորոշվել

 | 

Ինչպես հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկողության և պրոֆիլակտիկայի ազգային կենտրոնը Հայաստանի Արմավիրի մարզի երկու բնակիչների մոտ բոտուլիզմ է ախտորոշվել։ Տուժածներին անհրաժեշտ բժշկական օգնություն է ցույց տրվել։ Նախարարությունը նորից քաղաքացիներին կոչ է անում խուսափել առանց անհրաժեշտ ջերմամշակման տնական պահածոների օգտագործումից, չգնել դրանք շուկայում մասնավոր անձանցից, ինչպես նաև հիվանդության առաջին ախտանիշների դեպքում բժշկի դիմել։

Բոտուլիզմը սուր վարակիչ թունավոր հիվանդություն է, որը առաջանում է անաերոբ բակտերիաներից և դրանց թունավոր նյութերից, այն բնութագրվում է գլխուղեղային նյարդերի հիմքերի ծանր ախտահարմամբ։ Վարակված սնունդը արտաքին տեսքը, հոտը և համը չի փոխում։ Հիվանդության ախտանիշները կարող են արտահայտվել վարակված սննդի ընդունումից 2-3 ժամից մինչև 10 օր հետո։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Նորություններ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև