Date
Վերջին գրառումները

Հայաստանում հայտնաբերվել է հնագույն դամբարան

 | 

Շարունակվում են պեղումները Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Հնէաբանները հայտնում են, որ այս ամիս իրենց հաջողվել է “Արտանիշ-9” հնավայրում հայտնաբերել բնակատեղի ու դամբարան։ Փորձագետները գտածոները թվագրում են մ.թ.ա. III հազարամյակի առաջին կեսով։ Նշվում է, որ Սևանա լճի հյուսիս-արևելյան ափին դա դեռևս այն ժամանակաշրջանի միակ հնավայրն է։

Բնակավայրի կացարանները ունեցել են կլոր հատակագիծ, քարե հիմք և կավածեփ պատեր, պատերի բարձրությունը եղել է մեկ մետր։ Մասնագետներին նաև հաջողվել է հայտնաբերել կավաշեն օջախ։ Պեղումները անցկացվում են Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախմբի կողմից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Նորություններ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև