Date
Վերջին գրառումները

Հայաստանում հնագույն տաճար են պեղել

 | 

Շիրակի մարզի Ջրաձորի ամրոցակիր բլրի գագաթին պեղումների ժամանակ հնէաբանները հայտնաբերել են տուֆաշեն քառանկյուն շինություն, որը կարող է ուրարտական շրջանի տաճար լինել։ Այն կառուցվել է ավելի քան 1800 մետր բարձրության վրա ուշ ուրարտական ժամանակաշրջանում, իսկ Միջնադարում այն օգտագործվել է որպես աղոթատեղի։

Գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի արշավախումբը Ջրաձորի ամրոցում պեղումները սկսել է 2016 թվականին։ Այն ժամանակ մասնագետները մաքրել էին հյուսիսային լանջի ստորին հատվածները և հայտնաբերել ուրարտական զենքի մասեր, ջարդված կավե տարաների մասեր և այլ նմուշներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Նորություններ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև