“Անտարես” հրատարակչությունում լույս է տեսել “Ջոլենոյի գտած հրաշքը” անսովոր գիրքը։ Այն անսովոր է նրանով, որ հեղինակը ընդամենը 7 տարեկան է։ Երկրորդ դասարանցի Դավիթ Խաչմանուկյանը հեքիաթ է գրել տարբեր փորձություններով անցած և իր հրաշքը գտած հերոսի մասին։ Փոքրիկը անձամբ հետևել է գրքի ստեղծման ողջ ընթացքին տեքստի տպումից մինչև հրատարակում։
Դավիթը կարդալ է սովորել 3 տարեկանում և արդեն կարդացել է 80 գիրք, այդ թվում Ջոան Ռոուլինգի ստեղծագործությունները Հարի Փոթերի մասին և Ռոալդ Դալի բոլոր գրքերը։ Տղային խորհուրդ է տվել գիրքը տպագրել մանկագիր Նունե Թորոսյանը, ով կարդացել է տղայի հեքիաթը գրադարանում հանդիպման ժամանակ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան