Date
Վերջին գրառումները

Հայաստանում մորեխները հսկողության տակ են

 | 

Էկոնոմիկայի նախարարությունը շարունակում է պայքարել դեռևս գարնանը սկսված մորեխների հարձակման դեմ։ Մորեխների առավել մեծ տարածում նկատվում է Գեղարքունիքի մարզում։ Մարզի գյուղատնտեսության և բնության պաշտպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը նշել է, որ վնասատուները շատացել են, բայց դրանք գյուղատնտեսության համար անվտանգ են։

Մարզում արդեն սկսվել է միջատասպաններով տարածությունների մշակումը։ Նախարարությունը նախազգուշացում է քաղաքացիներին թունաքիմիկատների ազդեցության մասին։ Մեղրապահներին անհրաժեշտ է փեթակները մշակված տարածքներից հեռացնել 3-ից 5 կմ-ով, իսկ անասանապահները այդ և դրանց հարող տարածքներում չպետք է արոտի տանեն անասուններին։ Բնակիչներին և զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում մշակումից հետո 20 օրվա ընթացքում խոտեր, սնկեր և հատապտուղներ չհավաքել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Նորություններ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև